ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն անցկացվելու են Ղրղզստանում։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, գրում է Ռիա Նովոստին։ «Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է անցկացնել «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություններ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ․ մշակվելու են հետհակամարտությունների, ճգնաժամային գոտում կարգավորման խնդիրները, ինչպես նաև խաղաղապահ գործողության անցկացումը՝ օգտագործելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերն …

