Հակառակորդը միշտ ավելի արագ է ինժեներական աշխատանք իրականացնում, մենք թերանում ենք, ուշանում․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում են և ուշանում։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով երեկ Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին՝ Օհանյանն ընդգծեց․ «Հակառակորդի սադրանքների և առաջխաղացումների շարանը շարունակվում է, դա հետևանքն է նրա, որ հառակորդը ավելի արագ է գործում, ավելի շուտ է ադապտացվում ցանկացած տեղանքին և ավելի արագ է ինժեներական կառույցներ իրականացնում։

Նրանք, իրենց հետևում ոչ մի բնակեցված բնակավայր չունենալով, ավելի արագ են բարձրացրել մեր ռազմավարական կետերը, բարձունքները, հայտնվել մեր ճանապարհին»։

Նրա խոսքով` հայկական կողմը, ունենալով ենթակառույցներ, ասֆալտապատ ճանապարհներ, սահմանային բնակիչներ, չի կարողացել շինարարական ինժեներական ամբողջ ներուժն օգտագործել և զինծառայողներին արագ ապահովել ինժեներական համապատասխան անվտանգ կառույցներով։

Պաշտպանության նախկին նախարարը վստահեցրեց, որ նախկինում այս հարցում երբևէ թերացում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։