ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ԵԱՀԿ նախագահությունը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։

Նրա խոսքով՝ իր նպատակն է այս պահին ամրապնդել ու խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ խաղաղությանն ու անվտանգությանը  խթանման համար։

«ԵԱՀԿ-ն հաստատում է իր ցանկությունը ամրապնդելու վստահությունը  կազմակերպության անդամ երկրների միջև ու պետք է շարունակի աշխատանք տանել հարաբերություններ կառուցելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Ես զրուցել եմ նախարարի հետ այն մասին, թե կոնկրետ ինչպես Բաքուն կարող է նպաստել այս գործընթացին»,-ասել է Օսմանին։

Նա նաև նշել է, որ տեղյակ է նախօրեին տեղի ունեցած միջադեպից (խոսքը ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիայի մասին է) ու առաջարկել ԵԱՀԿ ռեսուրսները կողմերի միջև շփումների  ու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

Օսմանին նշել է, որ «երկու կողմերի համար էլ խաղաղությունը կարևոր է ու կոչ արել օգտագործել մեխանիզմները խաղաղության ապահովման համար»։

ԵԱՀԿ գործող նախագահը նաև կոչ է արել շարունակել «ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորման համար»։

Էմմա Չոբանյան