Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է: Նշվում է, որ գործն իրավապահ մարմինների տիրույթում է և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նախարարությունն իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։ Միաժամանակ տեղեկացնում են, որ …

