Իսրայելը չորեքշաբթի վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում մի քանի վայրերի, այդ թվում՝ Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքում, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները։ SANA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով անանուն ռազմական պաշտոնյայի, գրել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները հրթիռներ են արձակել, որոնք հարվածել են Հալեպի միջազգային օդանավակայանին։ Նշվում է, որ ավիահարվածը «նյութական վնաս է հասցրել օդանավակայանին և շարքից դուրս …

