Իմ ազգականին վռնդել եմ՝ սպայի մասին վատ խոսելու համար․ Փաշինյանը՝ 5-րդ շարասյան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 5-րդ շարասյան մասին հարցին՝ հայտարարելով, որ այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, պետական դավաճանության գործով է անցնում:

«Ի՞նչ է պետական դավաճանությունը․ մարդիկ փողի դիմաց իրենց դիրքերի տեղերը փոխանցել են հակառակորդին»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է․«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:

«Ես իմ ազգականին դուրս եմ արել, վռնդել եմ սենյակից, ասել եմ՝ դու եկել ես ՀՀ բանակի սպայի մասին ինձ բա՞ն ես ասում:
Վերջերս պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել և այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի», – նշեց Փաշինյանը

Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակով պայմանավորված՝ դատաիրավական համակարգում գործընթացները դանդաղ են գնում, բայց գնում են:

«Մեր նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է, ու սրա մեջ բացարձակ ձև, կեղծավորություն չկա: Իմ գնահատականն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում՝ ցավոտ կերպով, որովհետև ժողովուրդն ասում է՝ «չհասկացա՝ փոխանակ թոշակ բարձրացնեք, դատավորի աշխատավարձ եք բարձրացնո՞ւմ»: Բայց իմ համոզմունքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ մենք դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք հանուն քաղաքացիների», – ընդգծեց Փաշինյանը վստահեցնելով, որ շարունակում են ինստիտուցիոնալ մեխանիզմենորվ պայքարը կոռուպցիայի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։