Ֆրանսիայի մի շարք քաղաքներում երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ և բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ակցիաներ են նացկացվել Փարիզում, Լիոնում, Բորդոյում, Մարսելում, Ռենում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Լիոնում ցուցարարներն օգտագործել են ճայթրուկներ, Ռենում …

