Խաղաղություն՝ նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով խաղաղության մասին՝ վարչապետն ընդգծեց, որ քանի որ Վրաստանի և Իրանի  հետ Հայաստանը ոչ թե հարաբերությունների կարգավորելու, այլ դրանք ավելի խորացնելու խնդիր ունի, ապա խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Իսկ թե որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի՝ Փաշինյանը նկատեց, որ այս հարցն ունի երկու երես: «Առաջինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված։  Երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, դրանք որքանո՞վ ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը: Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է, հարգելի գործընկերներ: Եվ մենք պետք է մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին: Եվ երբ նրանք դա հասկանան, նաև կընդունեն»,- նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ շատ ուժերի առանցքային նպատակն է, որ իշխանությունը կորցնի քաղաքացիների հետ զրույցի, խոսակցության թելը: Փաշինյանը շեշտեց, որ դա չպետք է թույլ տան․ «Եվ, երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան: Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»։

Փաշինյանի խոսքով՝ իրենց ուժի ամենամեծ թերությունն ու ամենամեծ առավելությունը համարեց այն, որ իրենք ամենևին էլ «իշխող, կառավարող էլիտա» չեն, իրենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ են, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից:

Մանրամասները՝ տեսանյութում։