Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը»

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Բայրամովը, առիթը բաց չթողնելով, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել ՝Հայաստանին մեղադրելով սադրանքների մեջ։

«Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին «վերաինտեգրելու» Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի «չարաշահումը» կանխելու համար անցակետ բացելու առաջարկին»,-դժգոհել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղոդագրության՝ Հոգանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է, որԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ լինի, իսկ առկա խնդիրները լուծվեն բանակցությունների միջոցով։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հոգանը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Էմմա Չոբանյան