Սուդանում ԵՄ ներկայացուցչի վրա հարձակում է տեղի ունեցել

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Սուդանում Եվրամիության ներկայացուցիչ, իռլանդացի դիվանագետ Էիդան Օ’Հարան հարձակման է ենթարկվել Խարթումի իր նստավայրում։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ տեղի ունեցածը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է։ «Դիվանագիտական տարածքների և անձնակազմի անվտանգության ապահովումը Սուդանի իշխանությունների առաջնահերթ պարտականությունն է և պարտավորությունը՝ համաձայն միջազգային իրավունքի», – ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։

Ժոզեպ Բորելը Սուդանում ԵՄ ներկայացուցչի նստավայրի վրա հարձակման հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել։ Ինչպես հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրները, Օ’Հարան չի տուժել և ներկայումս իրեն լավ է զգում։

Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Բորելը հայտարարել էր, որ Սուդանում շարունակվող բախումների ֆոնին ԵՄ-ն փորձում է հակամարտության երկու կողմերին էլ համոզել մարդասիրական դադարի և երկխոսության անհրաժեշտության մեջ։

Հիշեցնենք, որ մարտերը սկսվել են ապրիլի 15-ի առավոտյան՝ բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ Բուրհանի և նրա տեղակալ, արագ արձագանքման ուժերի հրամանատար Մոհամմեդ Համդան Դագլոյի միջև լարվածության սրումից մի քանի շաբաթ անց։

Տաթև Ֆռանգյան