Խաբել ենք ինքներս մեզ․ Փաշինյանը Արցախի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք-կողքի։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանով, իրականում, արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն «ա» կարգավիճակը վերանայելու հարց ես դնում, դա տեսականորեն կարող է նշանակել «ա» կարգավիճակը վերանայել, դարձնել «բ» կարգավիճակ, կամ վերանայել ու չփոխել, կամ վերանայել ու դարձնել «ա+1», «ա-1» կարգավիճակ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ առանց ֆիքսելու «ա» կարգավիճակը՝ ապագա որևէ կարգավիճակի մասին՝ ինքնորոշման մասին, խոսք լինել չի կարող:

«Հիմա մենք սեփական ձեռքերով բանակցային, քաղաքական աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք՝ ԼՂ համար ցականում ենք «բ» կարգավիճակ՝ երբեք չընդունելով «ա» կարգավիճակը:

Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», – ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, թե չափազանց կարևոր է, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի ու այդ մեխանիզմը ապահովի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:

«Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։