«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»: ԱՆ տեղեկացմամբ՝ ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն է ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը: Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե ուսանողների, թե օրդինատորների՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար: Համաժողովի ավարտին Անահիտ …

