Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շնորհավորել է վրաց դիվանագետին՝ առաքելության մեկնարկի առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա …

