Լեզուները չի պտտվում՝ նոր ընտրություն պահանջեն․ գիտեն՝ չեն լինելու այստեղ․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին ակցիայի՝ ամբիոնից չհեռանալու մասին։

«Այս ամենը գալիս է նրանից, որ մեր ընդդիմությունը, որ վերադարձավ ԱԺ իր օրակարգով, օրակարգ չունի։ Օրակարգ չկա, և գործելաոճ է ընտրվել՝ տարբեր մարտավարություններով խանգարել, ներկայություն ապահովել, սադրանքներ անել, ամբիոնից ստեր խոսել, նույն սկավառակն անընդհատ պտտել»,- ասաց Սիմոյնաը։

ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձածները խոսում են «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության զեկույցից՝ այն դեպքում, երբ վերջինս Սերժ Սարգսյանին գրեթե բռնապետ էր հռչակել. «Եվ ՀՀԿ կազմը գալիս է այստեղ, խոսում ժողովրդավարությունից»։

Սիմանյանն անդրադարձավ ընդդիմադիրների բառապաշարին, երբ վարչապետի կամ ԱԺ նախագահի մասին խոսելիս հայտարարում են «այդ պաշտոնը զբաղեցնող անձը»։

«Հարգելինե՛րս, ձեր երկու ղեկավարներից ոչ մեկը՝ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, կյանքում ընտրված չեն եղել, երբևէ հայ ժողովուրդը նրանց չի ընտրել, էլ չեմ ասում, որ ՀՀԿ ներկայությունն այստեղ․․․ էն որ գնում ես խանութ, սառնարան են առնում, ֆեն են հետը նվեր տալիս․․․ Ընտրությունների հետևանքով հայտնվել են այստեղ ու ինձ ասում են՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը»,- նշեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը հայտարարում է, թե իշխանությունները պետք է հեռանան, բայց չի հայտարարում, որ նոր ընտրություն են ուզում. «Լեզուները չի պտտվում ասեն, որովհետև գիտեն, որ առնվազն էն մասը, էս մասը մեծամասամբ չի լինելու այստեղ՝ ԱԺ-ում»։

Խորհրդարանի նախագահը խոսեց նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ այսօր իրականացրած քաղաքական ակցիայի մասին, երբ վերջինս կոչ էր արել ԱԺ ամբիոնի մոտ մնալ ու չհեռանալ։

«Նա անակնկալ մատուցեց ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը։ Ակնհայտ էր, որ ընդդիմադիր պատգամավորները զարմացած էին տիկին Թովմասյանի քայլով։ Դա ինձ հիշեցրեց տիկին Թովմասյանի դարակազմիկ քաղաքական գործունեության մեկ այլ քայլ, երբ Արթուր Վանեցյանը հրապարակում ասաց, որ նստացույց է անում, Թագուհի Թովմասյանը հայտնվեց այնտեղ, ասաց՝ ես այսուհետ այստեղ եմ լինելու, երկու օր հետո մեկնեց արտասահման»,- նկատեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։