ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ կհանդիպի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև՝ Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների արտգործնախարարների հետ։ Ղազախստանից նա կմեկնի Ուզբեկստան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ պետքարտուղարն արդեն բանակցություններ է վարել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Ըստ աղբյուրի՝ չնայած երկարաժամկետ կապերին և Ռուսաստանից կախվածությանը, Կենտրոնական …

