«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վայքի, Բաղրամյանի, Ապարանի, Արթիկի տրածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Էջմիածնի, Գավառի, Սպիտակի, Սևանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 8 մետր, իսկ Թալինի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում՝ տեսանելիությունը 50-70 մետր։ Միջպետական և …

