Կրեմլում Էրդողանի առողջական խնդիրներից տեղյակ չեն ու սպասում են այսօր Պուտինի հետ կայանալիք հեռախոսազրույցին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Կրեմլում տեղյակ չեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդիրներից, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ նրա հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ոչինչ չգիտենք այդ «դժվարությունների» մասին: Մենք այսօր պատրաստվում ենք հեռախոսազրույցի և երկու նախագահների միջև բովանդակալից շփման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մոսկվան պատրաստ է առաջարկել իր բժիշկների օգնությունը Էրդողանի առողջական դժվարությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակումների ֆոնին։

Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը սպասվում է տեղական ժամանակով 15։00-ին՝ «Աքքույու» ատոմակայանի միջոցառումից առաջ։

«Մենք սպասում ենք Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցին մոտավորապես ժամը երեքին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է, որ դրանից հետո Պուտինը Թուրքիայի նախագահի հետ համատեղ տեսակապով մասնակցելու է «Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։

Հավելենք, որ նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը նույնպես տեսակապով է մասնակցելու ատոմակայանի միջոցառմանը։ Բացի այդ, չհաստատված լուրեր էին շրջանառվում, որ Էրդողանը սրտամկանի կաթված է ստացել ու գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Այս տեղեկությունը, սակայն, հերքել են Թուրքիայի նախագահականը, ինչպես նաև փոխնախագահ Ֆուադ Օքթայը։

Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում  հարցազրույցի ժամանակ, որի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Երեկվա նախընտրական հանդիպումներն էլ Էրդողանը չեղարկել էր «բժիշկների խորհրդով՝ տանը հանգստանալու համար»։ Այսօրվա հանդիպումները ևս չեղարկվել են։

Էմմա Չոբանյան