12 Հունիս 2019 | 14:03
ԱԺ-ում շարունակում են քննարկել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը. ՈՒՂԻՂ
Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2018թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հերթական համատեղ նիստը հրավիրել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Ներկա մասնակցելու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, այլ պաշտոնյաներ: