Ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը, թվեր կա՞ն․ ԱԺ-ում քննարկվում է հիվանդանոցների միավորման որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման դեպքում ի՞նչ խնայողություններ են սպասվում։ Ազգային ժողովում հիվանդանոցների միավորման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ նման հարց ուղղվեց Առողջապահության նախարարության ներկայացուցչին։

«Ցանկացած միավորում և ցանկացած գործընթաց սկսելուց առաջ պետք է արդեն թվեր ունենաք՝ ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը։ Կոնկրետ թվերով վերլուծություն կա՞, որևէ ստատիստիկա, ինչպիսի՞ փոփոխություններ են ակնկալվում և որքանո՞վ են դրանք չափելի»,- հարցրեց քննարկման մասնակիցներից մեկը:

ԱՆ աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը նշեց, որ թվային տվյալներ այս պահին չկան։

«Ես չեմ կարող ասել հիմա թիվ։ Յուրաքանչյուր միավորում նախապես չի գնահատվում, որովհետև միավորումների արդյունավետությունը՝ կառավարման և ծախսարդյունավետության տեսանկյունից, ապացուցված փաստ է։ Մեր երկիրը որդեգրել է միջազգային փորձը»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։