09 Ապրիլ 2019 | 11:15
Լիցենզիա չունեցող, բայց վարկի տրամադրման գովազդ անող ընկերությունները կտուգանվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելուն։ Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի օգտագործմամբ գովազդ …