Ռուսական կողմը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման հետ․ Սերգեյ Լավրով

Լուրեր

19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
Բոլորը

Ռուսական կողմը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Ստորև ներկայացնում ենք Սերգեյ Լավրովի՝ ռադիոկայաններին տված հարցազրույցից մի հատված․

– Պարո՛ն Լավրով, եթե իրերն իրենց անուններով կոչենք, Լեռնային Ղարաբաղում այս պատերազմը ոգեշնչել է Թուրքիան։ Ընդհանրապես, Թուրքիային կանոնավորապես ենք բախվում՝ Թուրքիան Լիբիայում, Թուրքիան Սիրիայում… մեղմ ասած, դառնում է մեր ոչ դաշնակիցը, դեռ ավելին՝ ռազմական ընդդիմախոսը։ Եվ մենք կանոնավորապես հայտարարում ենք, որ Անկարան մեր ռազմավարական դաշնակիցն է։ Ինչպե՞ս  կմեկնաբանեք վերջին իրադարձությունների լույսի ներքո, որտե՞ղ ենք մենք, որտեղ՝ Թուրքիան, ովքե՞ր ենք մենք միմյանց հանդեպ՝ Ռուսաստանն ու Թուրքիան։

– Մենք երբեք Թուրքիան չենք որակել որպես մեր ռազմավարական դաշնակից։ Նա մեր սերտ գործընկերն է, մի շարք ուղղություններում այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ է կրում և, իսկապես, աշխատում ենք Սիրիայում, ձգտում ենք օգնել կարգավորել լիբիական ճգնաժամը։ Թուրքիան ձգտում է իր շահերն առաջ տանել այդ տարածաշրջանում։ Եվ դա միանգամայն օրինական է, եթե շահերը լեգիտիմ են, լինի դա Թուրքիան,  Իրանը,  ԱՄԷ-ն, Կատարը: Շատ երկրներ այդ տարածաշրջանում ունեն իրենց շահերը, որոնք դուրս են գալիս իրենց սահմաններից։

– Իսկ Ղարաբաղում, մենք համարո՞ւմ ենք, որ Թուրքիայի շահերը լեգիտիմ են և պատրաստվո՞ւմ ենք դրանք հաշվի առնել։

– Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որ հնչեցրել է Թուրքիան, որը մի քանի անգամ նաև նախագահ Ալիևն է արտահայտել։ Այստեղ որևէ գաղտնիք չկա։ Հայտարարություններն այն մասին, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն ունի, մենք չենք կարող կիսել։ Ցավոք, Թուրքիան կարողացավ դա անել, և հաստատեց, որ կսատարի ցանկացած գործողություն, որ Ադրբեջանը կձեռնարկի՝ հակամարտությունը կարգավորելու համար, այդ թվում՝ ռազմական ուղիով։ Մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, ես այս ճգնաժամի ընթացքում մի քանի անգամ զրուցել եմ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Մենք, ամեն դեպքում, պնդում ենք մեր դիրքորոշումը, որ խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այն միակ միջոցն է՝ ապահովել այս հիմնախնդրի կայուն լուծումը, որովհետև մնացյալ ամեն ինչ հակամարտությունը կպահպանի փոքր-ինչ խլացված վիճակում, բայց եթե չլինի երկարաժամկետ քաղաքական համաձայնություն, ամեն պարագայում, վաղ թե ուշ, լուծումները ռազմական գործողությունները կվերսկսվեն։