Լավրովը ներկայացրել է՝ ԼՂ կարգավորման ինչ պատկերացումներ կան

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ռուսական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին՝ ներկայացնելով նաև, թե կարգավորման ինչպիսի սկզբունքներ են այսօր դրված սեղանին։

Սերգեյ Լավրովն անդրադարձել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած ավելի քան 11-ժամյա հանդիպմանը, որի արդյունքներով հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ այն ադրբեջանական կողմը խախտեց այն։

«Բանակցությունները եզակի էին։ Վճռական պահին իր ներդրումն ունեցավ ՌԴ նախագահը, որովհետև նա վերահսկում էր մեր գիշերային քննարկումները, խորը գիշերով մենք նրա հետ երկու անգամ զրուցեցինք հեռախոսով։ Միացավ նաև Սերգեյ Շոյգուն, քանի որ այնտեղ կարևոր էր համաձայնեցնել հարցը, որ հրադադարի մասին հայտարարությունը բավարար չի լինի, եթե չլինեն կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմները։ Եվ համաձայնեցված փաստաթղթի երկրորդ կետը հենց դա է նախատեսում»,- նշեց նա։

Լավրովն ասաց, որ վերջին օրերին մի քանի անգամ շփումներ է ունեցել Երևանի ու Բաքվի գործընկերների հետ, նույն արել են Սերգեյ Շոյգուն, որը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, իսկ երկու երկրների ղեկավարների հետ խոսել է Վլադիմիր Պուտինը։

«Եվ մեր գլխավոր ուղերձն այն է, որ, ամեն դեպքում, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով և համաձայնեցնել կրակի դադարեցման վերահսկողության այն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում և որը դեռևս ոչ ոք չի սկսել քննարկել։ Համապատասխան ազդակները ես վերահաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, նման ազդակ ուղարկել ենք նաև մեր հայ գործընկերներին։ Կարծում ենք, որ դա հիմա կայուն հրադադարի բանալին է, որի հետևանքով տառապում են խաղաղ քաղաքացիները, քաղաքացիական օբյեկտները»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը։

Հարցին՝ վերահսկողության ինչպիսի՞ մեխանիզմի մասին է խոսքը, Սերգեյ Լավրովը պատասխանեց․ «Ցանկացած հակամարտությունում, երբ քաղաքական գործիչները և դիվանագետները հայտարարում են կրակի դադարեցման համաձայնության մասին, որպեսզի դա հաջողություն ունենա, զինվորականներն անմիջապես համաձայնեցնում են, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, ով պետք է օբյեկտիվորեն հետևի, որպեսզի հրադադարի համաձայնությունն իրականացվի երկու կողմից էլ։ Նույնն է եղել Մերձդնեստրում, նույնն է եղել Դոնբասում։ Ի դեպ՝ այդպես է եղել նաև Ղարաբաղում 1994 թվականին, երբ հրադադարի մասին հայտարարությունն ուղեկցվեց զինվորականների գծով համաձայնությամբ»։

Սերգեյ Լավրովը վստահություն հայտնեց, որ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է։

«Առաջարկները ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշակել և շարունակում են մշակել, դրանք մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների աստիճանական, փուլային ազատումը՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների առկայության պայմաններում, և մինչ այն, երբ կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ։ Այս սխեման լավ հայտնի է։ Կարծում եմ՝ այս ցավալի իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ գետնի վրա անվտանգության խնդիրների լուծմանը զուգահեռ»,- ասաց ռուսաստանցի դիվանագետը։

Ըստ Լավրովի՝ բոլոր համաձայնություններն ու առաջարկները վերջին շրջանում կողմերը քննարկել և լրջորեն ընկալել են։

«Առաջին փուլում հինգ շրջանների ազատումն է՝ երկու շրջանների պահպանմամբ՝ երկրորդ փուլի համար։ Երկրորդ փուլի համար պետք է հետաձգվի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Իսկ առաջին փուլում, տարածքների ազատումից բացի, պետք է ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր միջոցները, տնտեսական, տրանսպորտային կապերը, խաղաղապահներ տեղակայվեն, որոնք կերաշխավորեն մարտական գործողությունները չվերսկսելը»։