Եթե 15 թվի վիճակին ենք գալիս, ուրեմն կբոցավառենք ամբողջ Անդրկովկասը․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

Այսօր երկու կարևոր հայտարարություն եղավ, մեկը՝ Մոսկվայից, երկրորդը՝ Երևանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ ասելով՝ Ադրբեջանը հասել էր նրան, որ հայ ժողովրդին դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունն է՝ տարածքներ հանձնվելու էին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, և մեր կառավարությունը հրաժարվել է այդ առաջարկից։ Իսկ դրանից ժամեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ ՌԴ-ն համամիտ չէ Թուրքիայի այն դիրքորոշմանը, որ Արցախի հարցը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։ Լավրովն ասաց, որ քաղաքական կարգավորման տարբերակ կա․ «Սեղանին են դրված համանախագահների հետևյալ առաջարկները՝ առաջին փուլում Արցախին հարակից 5 շրջան ազատվում է, մյուս 2 տարածքները պահպանվում են երկրորդ փուլի համար, և հենց երկրորդ փուլում որոշվում է Արցախի կարգավիճակը։ Առաջին փուլում արգելաբացվում են կոմունիկացիաները՝ տնտեսական, տրանսպորտային ուղիները, և խաղաղապահներ են տեղակայվում, որպեսզի ռազմական գործողություններ չլինեն։ Այս պայմանավորվածությունները քննարկվել են վերջերս, որոնք կողմերը լրջորեն ընկալել են»։

– Պարո՛ն Շիրինյան, արդյո՞ք Լավրովի բերած կետերը ընդունելի են, և արդյո՞ք պետք է վարչապետի ուղերձը դիտարկել պատասխան առաջարկին։

– Իհարկե՝ պատասխան է։ Կոմունիկացիաներն այս պարագայում բացվում են այն օրը, երբ Հայաստանն էլ չի լինում։ Հիմա ուժեղ Հայաստանից չի կարող պոկել, թուլացած Հայաստանից չի պոկելո՞ւ։ Վերջացած է, աղբանոցում է այդ առաջարկը։ Ով ինչ ուզում է՝ առաջարկի, դա չի կարող լինել։ Եղե՞լ է այդպիսի բան, որ բանակը տիրի, դու տաս հետ, իրենք գան նստեն։ Այսինքն՝ ռազմի դաշտում հաղթել չեն կարող, գալիս են ուրիշ ձևով հետ են վերցնում ուրիշի տարածքը։ Ուրեմն՝ սա աբսուրդ բան է։

Հիմա ես հենց Լավրովին հարց ունեմ․ էս դեպքում նշանակում է՝ ինքն իմացել է, որ թուրքական զորամաս է մտնում Նախիջևան, բայց ձայն չի հանել։ Էս պարագայում իրենք խախտել են Մոսկվայի դաշնագրով իրենց վերապահված պարտավորությունները։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանի գեներալիտետն այս հարցը փակելու է և իրենց հարց են տալու՝ ինչո՞ւ չտեսան այդ զորքերի ներս մտնելը։

Որևէ պարագայում այդ առաջարկն ընդունելի չէ, դա բացառված բան է, ով ուզում է՝ լինի առաջարկողը։ Էս պարագայում մենք ունենք մի դիրքորոշում, իմ կարծիքն է՝ բոցավառելու ենք Անդրկովկասը, եթե այդ պայմանները չեն փոխվել, բոցավառելու ենք, եթե մենք 15 թվի վիճակի ենք գալիս, ուրեմն թող մեռնեն բոլորը մեզ հետ և վերջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան