Մենք պարտադրված ենք հաղթել․ կամավորականները մեկնում են ճակատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Այսօր Հայաստանից կամավորականների հերթական խումբը մեկնեց Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը: Factor TV-ն զրուցեց  նրանցից մի քանիսի հետ: Կամավորականների ոգին մարտական է, պատրաստ են մինչև վերջ պայքարելու և վստահ են, որ հաղթանակը մերն է լինելու:

«Մեր երկիրը վտանգված է՝ Արցախի հետ միասին: Մենք պարտավոր ենք ազգովի մեր երկիրը պաշտպանել և դեռ պետք է առաջ գնանք, Մինչև Քուռ պետք է հասնենք: Մենք պարտադրված ենք հաղթել: Մեր տան համար ենք կռվում, վարձկան չենք»,- ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Կամավորականների շարքում է կինոռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: «Պետք է անենք այնպես, որ մեր երեխաների սերունդը թաղելով հիմա՝ տարիներ անց չմասնակցենք մեր թոռների հուղարկավորությանը»,-նշեց նա:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ շեշտեց՝ պետք է ապավինել միջազգային հանրությանը, բայց վերջնական խնդիրը լուծում է հայ զինվորը. «Պետք չէ 100 տոկոսով ապավինել որևէ երկրի: 30 տարի առաջ ապացուցել ենք, որ մեր զինվորի բազուկը կարողացել է կոտրել ադրբեջանցիների մեջքը և այսօր էլ արդեն հաղթել ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան