13 Հունիս 2020 | 18:14
Լուր է շրջանառվում, որ տուգանքները չեղարկվելու են․ ո՛չ, այդ հույսերը իզուր են․ տույժերը պիտի վճարվեն․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետությունը շարունակելու է վարչական միջոցներ գործադրել հակահամաճարակային կանոնները չպահպանած քաղաքացիների նկատմամբ։ Պարետատան նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ցավոք, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ «Լուր է շրջանառվում, թե վարչական տուգանքները, որ մինչև հիմա կիրառվել են, չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել, որ այդպիսի հույսերը իզուր են։ …