Դավաճանությո՞ւնն էր պարտության պատճառը․ պատերազմում մահին հաղթած Արմանի պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արման Գալստյանը 1 տարի 3 ամսվա զինծառայող էր։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի մասին գիտեին արդեն սեպտեմբերի 26-ի երեկոյան։ Հրամանատարներն ասել էին՝ հակառակորդի կողմից տեղաշարժ է նկատվել, ավելի զգոն և ուշադիր եղեք։

Կռվի առաջին օրերին Արմանը եղել է Ջրականում, հետո տեղափոխվել Մարտունի 2։ 38 օր պատերազմի դաշտում անցկացրած Արմանը վիրավորվել է Մարտունի տեղափոխվելու 2-րդ օրը, երբ հրետակոծության ժամանակ փորձել է օգնել ծառայակից ընկերներին։

«Հրետակոծության ժամանակ պետք է հերթապահ մնայի։ Տղաները թաքստոցում էին, առաջին «սնարյադը» որ ընկավ իրենց կողքը, մտածեցի՝ վիրավորվել են։ Կապվեցի հրամանատարների հետ, որոշեցինք իրենց տեղափոխել այլ թաքստոց։ Դուրս գալիս իրենք հասցրին գնալ, իմ ձեռքից հեռակապն ընկավ, կռացա, որ վերցնեմ, «սնարյադի» ձայն լսեցի։  Տեսա, որ ձեռքս կախ է ընկել, ոտնաթաթս վնասվել է»,- պատմում է Արմանը։

Մեծ ջանքեր ջործադրելով՝ գտել է հեռակապը, հրամանատարի հետ կապ հաստատել, հայտնել, որ վիրավորվել է։ Քանի որ Մարտունիի հոսպիտալը ռմբակոծված էր, Արմանին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Այստեղ բարեհաջող վիրահատությունից հետո արդեն տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորումից 3 ամիս անց է Արմանն առաջին անգամ ինքնուրույն քայլել հենակի օգնությամբ, հիմա էլ դեռ հենակով է քայլում։ Ընտանիքը, ընկերներն ու բժիշկներն են կողքին եղել, ասում է՝ նրանց շնորհիվ է, որ չի հուսահատվել ու պայքարել է հանուն կյանքի։ Առաջիկայում Արմանը պետք է ստուգումներ անցնի Զինվորի տանը։

«Հիմա քայլելիս մի քիչ խնդիրներ կան, ձեռնափայտով եմ քայլում, ողնաշարի հետ կապված խնդիրներ էլ կարող են առաջանալ կարճության պատճառով»,- ասում է Արմանը։

Արմանը հետազոտություններ է անցել նաև արտերկրում․ նրան նվազագույնը 2 վիրահատություն է սպասվում։ Հույս ունի, որ դրանից հետո լիովին կապաքինվի։

Հետ հայացք գցելով պատերազմի օրերին՝ Արմանն ասում է՝ պարտության հիմնական պատճառը դավաճանությունն էր։

«Կռվի դաշտից կամավորներն են փախել, զինվորն իրեն մենակ էր զգում։ Ես անձամբ մի քանի կամավոր եմ տեսել, որ մեզ հետ են մնացել մինչև վերջ»,- նշում է Արմանը։

Պատերազմի ավարտի մասին Արմանն իմացել է բժշկական կենտրոնում․ կատաղի ռազմական գործողություններին մասնակցելը նրա ծրագրերը չեն փոխել։ Բանակ գնալիս կրթությունը կիսատ թողած Արմանը շարունակում է սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ասում է՝ դժվար է, բայց փորձում է վերադառնալ նախկին կյանքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան