23 Հոկտեմբեր 2020 | 22:45
Նախնական գնահատմամբ՝ վնասվել է ավելի քան 10 000 տուն, բնակարան և 1500 ենթակառուցվածք, հասարակական հաստատություն, վնասվել է 1100 մեքենա. Արցախի ՄԻՊ
«Վերջին օրերին Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ: Մեր նախնական գնահատման հիման վրա ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 10 000 տուն, բնակարան և 1500 ենթակառուցվածք, հասարակական հաստատություն, վնասվել է 1100 մեքենա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: