Ադրբեջանը քայլեր է կատարում՝ Արցախն ու ՀՀ սահմանամերձ շրջանները հայաթափելու նպատակով․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Հետպատերազմյան շրջանում, հայերի նկատմամբ Ադրբեջանի ատելության խոսույթում մի քանի նոր շեշտադրումներ են ավելացել: Այսօր «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նա մեջբերեց Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որոնցում Ադրբեջանի ժողովրդին անվանում է «հաղթած ժողովուրդ, իսկ հայերին՝ պարտված ժողովուրդ»:

«Ադրբեջանի նախագահը մշտապես շեշտում է, որ հայերը հավերժ կապրեն, որպես պարտված ժողովուրդ, որ չկա հայկական բանակ, որ բոլորը փախել են և այլն. այսինքն, այս նսեմացումը շարունակական բնույթ է կրում: Ալիևն իր ելույթներով ցանկանում է ընդհանրապես դեմոնիզացնել հայ ժողովրդին և, ընդհանրապես հայերի ներկայությունն Արցախում: Այստեղ կարևորն այն է, որ ինքն անընդհատ փորձում է ներկայացնել, որ տարածաշրջանը իրենք ֆաշիստներից են ազատել: Այսինքն, փորձում է դրան գլոբալ բնույթ տալ»:

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ ատելության քարոզին զուգահեռ՝ Ադրբեջանը նաև տարածքային հավակնություններ է ներկայացնում՝ Հայաստանի մասին էլ խոսելով նույն հռետորաբանությամբ, ինչը սանձազերծվել էր 44-օրյա պատերազմում՝ Արցախի նկատմամբ:

Փորձագետն ուշադրություն է հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայ ժողովրդի մասին խոսելիս, Ալիևն անընդհատ շեշտում է «երկաթե բռունցքի» մասին, որը պատրաստ է նաև նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտության դեպքում:

Նրա խոսքով՝ նաև նոր տարր է ավելացել՝ պատերազմից հետո Արցախի սահմանամերձ շրջաններում սպանության երեք դեպք է եղել, ՀՀ սահմաններից հովվի, անասունների առևանգման դեպքեր են եղել և այլն, ինչը բանախոսի դիտարկմամբ, խոսում է այդ շրջանների բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կողմից ծավալվող ահաբեկչական գործողությունների մասին, որի վերջնական նպատակն է Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակչության հայաթափումը:

Մանրամասները՝ տեսանույթում: