Նոր նախագահի հետ կհամագործակցենք Փաշինյանի հրաժարականի հարցի քննարկման շրջանակներում. Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

«Ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը,  այլ Հայաստանում առհասարակ ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Այս մարդն ընտրվել է  Փաշինյանի  կողմից, աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ։ Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է՝ ես այս քաղաքական թիմի անդամ եմ։ Վերկուսակցական արբիտր,  անաչառություն, զսպումներ, հակակշռումներ՝ այս ամեն ինչը մոռացվում է այս նախադասությունից հետո։ Պաշտոնապես հայտարարել է, որ այս քաղաքական թիմի անդամ է,  շարունակությունը բացարձակ կարևոր չէ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Մամիջանյանը նշեց, որ չի մտաբերում որևէ դեպք, որ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող խմբակցության կողմից, ինչպես եղավ այս իշխանության ժամանակ. «Նա ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ Փաշինյանի իրավունքների պաշտպանը։ Նույնը լինելու է նախագահի պարագայում»։

Մամիջանյանն ընդգծեց, որ ՀՀ նոր նախագահի հետ կհամագործակցեն միայն Փաշինյանի հրաժարականի հարցի քննարկման շրջանակներում: Նա հիշեցրեց՝ ընդդիմությունը հայտարարել է, որ գլխավոր նպատակն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Եվ եթե այդ հրաժարականի համար ինչ-որ մի ձև  անհրաժեշտ լինի ներգրավել նաև պարոն Խաչատուրյանի գործառույթները, դա սիրով կանենք։ Այ, ինքը պետք է որոշի՝  ուզում է պատմության ճի՞շտ, թե՞ սխալ կողմում լինել»,- նշեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: