«Ատելությունը չկանխվեց Ղարաբաղում․ Ուկրաինայի դեպքերը նույն տրամաբանական շղթայի շարունակությունն են»․ Դավիթ Ամիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Շատ է բարձրաձայնվել այն մասին, որ հայատյացությունը միայն Հայաստանում կամ Արցախում չի դրսևորվում, որ այն դուրս է գալիս հայկական պետությունների սահմաններից, և դա պետք է կանխել։ Այսօր «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ընդգծեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

Նրա գնահատմամբ՝ առաջադեմ մարդկության և միջազգային հանրության, կազմակերպությունների կողմից նկատելի չէ բավարար գնահատում և աջակցություն այն արժեքներին, որոնք հայերն ու Հայաստանն են որդեգրել՝ ապրելու համար, և սա մտածելու ու վերաիմաստավորելու տեղիք է տալիս:

«Մենք այսօր տեսնում ենք, թե քանակով մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ ժողովուրդների մեջ ինչ է տեղի ունենում: Ուկրաինացիներն ու ռուսներն ի՞նչ հարաբերություններ ունեն այսօր․ սա ատելության մի տրամաբանական շղթայի շարունակությունն է, և եթե դա չի կանխվել մի փոքրիկ տարածքում կամ տարածքի նկատմամբ, ինչպիսին Արցախն է, այն այսօր արդեն դարձել է մի ամբողջ մայրցամաքի համար վտանգ, և Եվրոպան խոսում է այդ վտանգի մասին՝ իր տեսակետից ելնելով: Մենք նաև պիտի հասկանանք, որ մեկ օրում ստեղծված տրամադրությունն ու վտանգն ինչքան դժվար է հանել, նույնիսկ եթե խոսքը գնում է սերունդների մասին: Երբ տեղի ունեցավ Բուդապեշտի ողբերգական դեպքը (քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ռամիլ Սաֆարովի կողմից), և դա ոնց ընդունվեց Ադրբեջանի կողմից, հետո շարունակվեց հարաբերություններն այդ երկրի ղեկավարի հետ՝ մնացած ամբողջ զարգացած աշխարհի կողմից, մենք շատ տրամաբանորեն կարող ենք դա համարել այն հիմքերից մեկը, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում»,- նշեց Ամիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: