Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակների բարձրացման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
02.03.2022 | 10:46Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:
Նախատեսվում է դատավորների, դատախազների ու քննիչների կենսաթոշակները բարձրացնել մինչև 40 հազար դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում: