Արցախի 220 ընտանիք տունը կորցրել է. 20 միլիոն դրամ փոխհատուցում պիտի տրվեր մեզ. Արցախից տեղահանված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիներ, որոնք պատերազմում կորցրել են հարազատներին: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանով ապահովելու հարցը:

«Այստեղ այն մարդիկ են, որոնք տուն ու տեղ են կորցրել և դրա հետ մեկտեղ՝ ընտանիքի մի անդամին»,- լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակից՝ հադրութցի Վահիդ Սահակյանը, ով այս պատերազմում կորցրել է որդուն՝ 19-ամյա Ժորա Սահակյանին:

«Սեպտեմբերի վերջին հանդիպել ենք նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, մեզ հուզող հարցերը բարձրացրել, խոստացել են, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեր հարցին լուծում կտրվի, այսինքն՝ որոշումը կլինի, որ բնակարանային պայմաններով ապահով են ՀՀ-ում:

Նորից նոյեմբեր ամսին, ոչ մի պատասխան չստանալով, խնդրել ենք հանդիպում կազմակերպել ԱՀ նախագահի հետ. ԱՀ ներկայացուցչությունում հանդիպել ենք: Նա ասաց՝ մինչև դեկտեմբերի 20-ը ձեր հարցը վերջնական լուծում կստանա . 20 միլիոն դրամի չափով փոխհատուցում էր տրվելու սերտիֆիկատի ձևով, այդ գումարը պետք է հատկացներ ՀՀ կառավարությունը»- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ նախաձեռնող խումբը բաղկացած է հինգ անձից, և նրանք խոսում էին մոտավորապես 220 ընտանիքի անունից, որոնք կորցրել են ամեն ինչ, նաև ընտանիքի անդամներից մեկին:

«Դեկտեմբերին ԱՀ ներկայացուցչության միջոցով իմացել ենք, որ հունվարի կեսերին նորից որոշում կլինի. հունվարի կեսերին պատասխանում են, թե որոշումը փետրվարի 12-14-ը լինելու է: Այսօր մարտի 2-ն է: Փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում է հանել Արցախի որոշ շրջաններից տեղահանվածների համար, որը մեզ չի վերաբերում:

Այսօր անորոշությունն ուղղակի խեղդում է մեզ. եկել ենք, որպեսզի պարզենք՝ այս խաբեության վերջը ե՞րբ է տրվելու»,- դժգոհեց տեղահանված հադրութցին՝ հավելելով՝ էսօր ստիպում են, որ մենք՝ զոհվածի ծնողներս, ցավը մեր սրտում, հասնենք դեսպանատուն, շտաբ, նախագահի ընդունարան:

Մանրամասները՝ տեսանյութում: