26 Նոյեմբեր 2020 | 14:31
Ռազմական դրությունը պետք է հանվի, որ սկսվի Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց. Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեռ ժամանակը և քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե Արցախը հանձնելը եղել է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե դավաճանության արդյունք: Ազգային ժողովում իր ելույթն այսպես սկսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված փաստաթուղթ է, և այդ նվաստացուցիչ ժամանակացույցով …