Փաշինյանը ճիշտ է ասել, որ Արցախի կարգավիճակն այլևս նպատակ չէ. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր բոլոր գործընկերներն ասում են՝ եթե ուզում եք, որ ձեզ օգնենք, և մենակ չմնաք Թուրքիայի և Ադրբեջանի դիմաց, նշաձողն իջեցրեք: Այսինքն՝ ոչ թե Փաշինյանն է առաջարկում նշաձողն իջեցնել, այլ ասում է՝ մեզ դա են ասում: Հետևաբար մենք պետք է իրենց հետ քննարկենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը ճիշտ է ասել, որ Արցախի կարգավիճակն այլևս նպատակ չէ:

«Վարչապետն ասում է՝ մենք փոխում ենք հարցադրումը, իրենց հետ խոսում ենք անվտանգության երաշխիքների և իրավունքների մասին»,-ասաց Խաչատրյանը:

«Որպեսզի մենք շարունակենք մեր փորձերը՝ ունենալ աջակցություն, մենք պետք է իրենց հետ խոսենք, դեռ պարզ չէ՝ իրենց առաջարկներն ինչ են, և դեռ Ադրբեջանն էլ պիտի իրենց առաջարկներին համաձայն լինի, որ լուծում լինի»,- ասաց պատգամավորը:

«Արցախի իշխանության կարծիքը ոչ միայն պետք է հաշվի առնել, նրանց հետ մանրամասն պետք է քննարկել բոլոր հնարավոր զարգացումները: Մի պահ, Աստված մի արասցե, պատկերացրեք՝ ՌԴ-ն հետ քաշեց խաղաղապահներին, ո՞ր ուժերն են պահելու Արցախը»,- նշեց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Պուտինն ասել է՝ Արցախը Ադրբեջան է, ու որևէ մեկը չի ընդվզել դրա դեմ:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն աշխատում են ՌԴ-ի հետ ու դրա ապացույցը Փաշինյանի առաջիկա հանդիպումն է Պուտինի հետ. «Միշտ եղել է փոխհամաձայնեցված բարյացակամ վերաբերմունք, ՌԴ-ն միշտ եղել է մեր ռազմավարական դաշնակիցը, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ից պահանջենք՝ արհամարհի իր պետական շահերը ու սպասարկի Հայաստանի շահը: Եթե ձեզ թվում է, թե մենք պիտի Ռուսաստանին խելք սովորեցնենք, ես ձեզ շնորհավորում եմ»:

Հարցին՝ արևմտյան երկրնե՞րն են առաջարկել Հայաստանին նշաձողն իջեցնել, թե՞ ՌԴ-ն, Թուրքիան՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց, որ երկրների անուններ չի կարող տալ, որովհետև չգիտի, բայց Փաշինյանն ասում էր՝ բոլոր գործընկեր երկրները:

«Դուք Մինսկի խմբից երբևիցե լսե՞լ եք Ղարաբաղի անկախություն բառը, խոսքը գնում է կարգավիճակի մասին: Ադրբեջանի կազմում չի նշանակում անկարգավիճակ, դա էլ է կարգավիճակ: Ես չեմ ասում՝ դա ճիշտ է, բայց ինքնորոշումը կարող է լինել երեք տիպի՝ տվյալ պետության կազմում ժողովուրդն ինքնորոշվում է, երկրորդը՝ միանում է այլ պետության, երրորդը՝ դառնում է անկախ պետություն: Մինսկի խումբը և մնացած մեր գործընկերները ասում են Ղարաբաղի կարգավիճակ, չեն ասում Ղարաբաղի անկախություն: Ես ընդունում եմ, որ դուք ինձանից շատ եք ուզում, որ Ղարաբաղը անկախ լինի, ես էլ եմ ուզում, դա մե՞ր ուզելով է»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: