Փաշինյանն ասել է՝ իբր Քոչարյանը կուտակել է աշխատավարձին չհամապատասխանող ահռելի կարողություն. Ալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում նշեց, որ 2021 թ․ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում իր ելույթում մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ խախտել է անմեղության կանխավարկածը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելով հանցագործությունների մեջ:

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղաքացիական գործն այսօր կայացած դատական նիստով մտել է դատաքննության փուլ։ Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը դատարան մուտքագրվել էր 1 տարի առաջ` 2021թ-ի ապրիլի 7-ին։

Հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում են Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները:

Մանրամասները՝ տեսանյութում