Պատերազմը Շուշիի համար է եղել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձավ է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, որ Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ ինքը երբեք չի բանակցել:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր ելույթի միայն այդ դրվագին է անդրադարձել. «Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, ինչու՞ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը , որովհետև այդ դրվագի հենց պարզաբանմամբ հարց է լուծվում , որ 1998թ-ի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, կամ Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու համար էր, սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, միայն այս դրվագի պարզաբանումը, առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին այլ համատեքստ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ամենևին էլ պատահական չէ, որ 2020թ-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018թ-ին, ասել է՝ ես այն ժամանակ երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էի վարչապետ մնալ՝ Ղարաբաղի հարցի համար:

«Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է… Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018թ-ի ապրիլի 17-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները, բանակցություններից անիրատեսական են և անընդունելի մեզ համար, գնալու էր ընդուներ Ադրբեջանի անիատեսական պահանջները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ Աժ ամբիոնից արված մեկ այլ հայտարություն. «Երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարբաղի հարցը». «Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի կամ պատերազմական իրադրության հեղինակը ով է. մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ»,- նշեց Փաշինյանը: Նա նշեց, որ դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ ԼՂ հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր:

«2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցվում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ, շատ կարևոր մի արձանագրում՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով նկատի էին առնվելու ԼՂ հայեր և ԼՂ ադրբեջանցիներ: Այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին: Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- ասաց Փաշինյանը:

«Մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղն ուզում են հանձնել կամ հանձնեցին։ Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»,-   նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ եթե նույնիսկ հանրաքվե տեղի ունենար, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։

«Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն…., հետո 100 տարուց հետո կնայենք…

Մեզ ասում են՝ Շուշին հանձնել եք, ո՛չ, պատերազմը Շուշիի համար է եղել։ Ասում էին՝ կանգնեցնեիք կամ կանխեիք պատերազմը։ Մենք չէի՞նք մտածում կանգնեցնելու կամ կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե մենք այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: