Ուզում եք՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ 1991թ. ԳԽ-ն որոշում է ընդունել, որ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, և հարցին՝ հիմա հե՞տ եք կանգնում այդ որոշումից, վերախմբագրելո՞ւ եք,  պատասխանեց. «Ո՛չ: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Արցախը  չհայաթափվի ու կանխելու ենք բորոր արկածախնդիրներին…  Ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դո՞ւրս հայաթափվի»:

Հարցին՝ դուք որպես պետություն չե՞ք կարողանում անվտանգության հարցը լուծել, այսինքն՝ ուզում եք ձեռքերը լվանա՞լ Արցախից՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք Արցախը պաշտպանել նաև նրանցից, ովքեր պատրաստ են Արցախից ազատվել, միայն թե Հայաստանում իշխանություն զավթեն: Կոնկրետ մարդիկ 20 տարի կեղեքեցին բանակն ու Հայաստանը, կորցրեցինք Արցախի 20%-ը:

91-ի թվականի ու այսօրվա իրավիճակն այնքան տարբեր է: Հիշեք՝ 91-ի ՌԴ-ն ինչ պետություն էր, Ադրբեջանն ինչ վիճակում էր, մտաբերե՛ք մենք ինչ վիճակում էինք: Չի կարելի համառորեն հետապնդել մի բան, որը տանում է կործանման: Մեր նպատակն է, որ Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրելու հեռանկար ունենա:

Ասում եք՝ փաստորեն չեք կարող երաշխավորել Արցախի ապագան: Մենք կարող ենք երաշխավորել, եթե ունենանք գործընկերներ, մենակ չենք կարող, մեր ուժը չի հերիքելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Հիմա թե ինչու չունենք այդ ուժը՝ հարցի մյուս կողմն է: Մեզ պետք է աջակցություն՝ քաղաքական, նյութական: Այն ուժերը, որ կարող են օգնել, մեր առաջ խնդիր են դնում, ասելով թե՝ մենք չենք ռմբակոծելու, չենք ստիպելու Բաքվին, պիտի փոխընդունելի լուծումներ գտնեք: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել: Եթե երաշխիքներ կլինեն, կքննարկենք: Մեզ համար կարևոր է անվտանգությունը: Այսօր իշխանությունը ոչինչ չի թաքցնում ժողովրդից, ասում է այն, ինչ բանակցում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: