Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժարվել ներկայիս աղետալի դիրքորոշումից. Արթուր Մոսիյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։

Արցախի ԱԺ պատգամավորները պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։ Պատգամավոր Արթուր Մոսիյանն արտահերթ նիստում ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարությունը։

«Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը այս արդար պայքարում միասնական և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին կոչ ենք անում չշեղվել Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992 թվականի հուլիսի 8–ի որոշման ուղեգծից։ Դիմում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` իրենց համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։

Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ»,- նշեց Մոսիյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի ուղիղ եթերում։