24 Փետրվար 2021 | 12:19
Գնի սահմանափակում չունենք, զինհաշմանդամներին ապահովելու ենք այն պրոթեզներով, որոնք պետք են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գնի սահմանափակում չունենք, զինհաշմանդամներին ապահովելու ենք այն պրոթեզներով, որոնք համապատասխան են իրենց կարիքներին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով պրոթեզավորման գործընթացին: Նա նաև նշեց, որ ստեղծվել են բազմամասնագիտական խմբեր, որոնք շրջայցեր են կատարում և, բացի տեղում անձի ֆունկցիոնալությունը գնահատելուց, կատարում են նաև տեղանքի գնահատում: …