Լարված իրավիճակ կա․ չի բացառվում՝ ՀՀ-ն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև շփման խողովակ հանդիսանա․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի հարցազրույցում խոսել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի՝ երկու օր տարբերությամբ Երևան այցերի մասին՝ չբացառելով, որ պաշտոնական Երևանը կարող է խողովակ հանդիսանալ երկու կողմերի միջև շփման։ Կառավարող ուժի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ներկա փուլին, ժողովուրդների միջև եղած թշնամանքը հաղթահարելու հնարավոր ուղիներին։ Վիլեն Գաբրիլեյանը, որ ՀՀ ԱԺ Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ է և ընդգրկված է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ասում է, որ ինքը հարցեր ունի նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին, որը պատերազմի ժամանակ Օպերատիվ վարչության պետն էր։ ՔՊ-ական պատգամավորին հարցեր ենք ուղղել նաև Զինված ուժերի բարեփոխումների մասին՝ ի՞նչ փուլում են գործընթացները։

-Պարո՛ն Գաբրիելյան, շատ հետաքրքիր փուլ ենք թևակոխել, երբ մեկը մյուսի հետևից Հայաստան են ժամանում աշխարհի առաջատար պետությունների անվտանգային մարմինների ղեկավարներ։ Այսօր վարչապետն ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, իսկ երկու օր առաջ առաջին անգամ Հայաստան ժամանեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, ում ընդունեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց այս ամենի մասին՝ հերթով։ Սկսենք ԿՀՎ պետից, ով և վարչապետ Փաշինյանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Ինչո՞վ էր պայմանավորված այս այցը։

-Կարծում եմ՝ այդ մասին ԿՀՎ-ի ղեկավարն ավելի շատ կիմանա։ Բայց հաղորդագրության մեջ ինչպես տարածվել է, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվել։ Կարծում եմ ՝ դա բնական է, որևէ արտառոց բան չկա։ Անվտանգային հարցերը ոչ միայն տարածաշրջանում են առկա, այլև ընդհանրապես աշխարհում, ամբողջ աշխարհում ներկա դինամիկայի մեջ լարված իրավիճակ կա։

-Կան ենթադրություններ, որ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցերը, որն այսօր տեղի ունեցավ, որոշակիորեն փոխկապակցված են։ Ուկրաինական պատերազմը գրեթե հինգ ամիս ընթանում է, և Հայաստանն այն պետություններից է, որ ունի լավ հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ, և կան վերլուծություններ, որ Երևանը հարթակ է տրամադրել ԱՄՆ-ին և ՌԴ-ին՝ անվտանգության մարմինների ղեկավարների մակարդակով շփվելու։ Արդյո՞ք այդպես է։ 

-Նմանատիպ ենթադրություն, իհարկե, կարող է լինել։ Ես պնդում չեմ կարող անել, բայց չեմ էլ բացառի, որովհետև, ըստ երևույթին, ՀՀ-ն բավականին բալանսավորված քաղաքականություն է վարում այդ տեսանկյունից։ Եվ նույն Ուկրաինայի իշխանությունների հետ մենք այդ առումով փոխըմբռնումներ ունենք։ Կա նաև նման փոխըմբռնում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ։ Ըստ երևույթին, չի բացառվում, որ կարող ենք նմանատիպ խողովակ հանդիսանալ։ Որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում՝ բնական տեղաշարժեր են տեղի ունենում։ Եվ այո, եթե լարված են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները, բայց լարված լինելով հանդերձ՝ կարծում եմ իրենք այնուամենայնիվ կփնտրեն ինչ-որ ուղիներ, ինչ-որ կետեր, որ կարողանան նաև համագործակցել։ 

-ՀՀ կառավարության պաշտոնական երկու հաղորդագրությունում թե՛ ամերիկացի, թե՛ ռուս անվտանգային մարմնի ղեկավարի հետ հանդիպումների վերաբերյալ նշված են գրեթե նույն հարցերը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր, Հարավային Կովկաս։ Այս ընդհանրությունն ինչպե՞ս պայմանավորել։

–Նրանով պայմանավորել, որ երկու անձն էլ, ըստ երևույթին, անվտանգության հետ կապված են իրենց ոլորտային շրջանակները։ Եվ երկուսի հետ էլ դա պետք է լինի խոսակցությունը բովանդակային և փիլիսոփայական առումով։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան