ԱՄՆ-ն ակտիվ դերակատարում ունի հայ-ադրբեջանական բանակցություններում․ Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն  ճեպազրույցում անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը, ինչպես նաև այդ ամենին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արձագանքին։ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվ դերակատարում ունի Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մենք ակտիվ դերակատարում ունենք։ Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել և համախոհ գործընկերների հետ, այդ թվում, որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, օգնել երկրներին գտնել երկարատև, համապարփակ խաղաղություն»,-ասել է Փրայսը՝ նշելով, որ պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու ԱԳՆ-ի իր գործընկերների հետ։

«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ու մյուսներն այս շենքում ևս հնարավորություն են ունեցել շփվելու բարձր մակարդակով իրենց հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ։  Մենք ողջունել են ներկայացուցիչների հանդիպումը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը լավագույն միջոցն է հասնելու խաղաղության, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և մենք կշարունակենք աջակցել դրան, ինչով կարող ենք»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։

 

Էմմա Չոբանյան