Ստացիոնար բուժման կարիք ունեցող ազատազրկվածները հաճախ ստիպված են լինում 1 ամիս հերթում սպասել․ Լաուրա Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

«Ինչո՞ւ է Հայաստանում շարունակվում լայնորեն կիրառվում նախնական կալանքը որպես խափանման միջոց, ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգը և որքանո՞վ է երաշխավորված անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքը: Այս հարցերին հանգամանորեն անդրադարձ կատարվեց «Կալանքը որպես խափանման միջոց համատարած կիրառման խնդիրներն ու առողջապահական իրավունքի հասանելիությունը» թեմայով քննարկման ժամանակ:

«Արմավիր» ՔԿՀ-ում բժշկական հաստիքները համալրված են, բայց բավարար չեն»,- քննարկման ժամանակ այս խնդրի մասին բարձրաձայնեց ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ՔԿՀ ընդունվելիս անձն անցնում է բուժզննում, բայց պատշաճ բուժզննում չի իրականացվում. Աարձանագրվում են արտաքին զննման արդյունքները և կատարվում է երկու հետազոտություն՝ հեպատիտ C-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Միայն այս հետազոտությունների արդյունքում դժվար է ռեալ գնահատել անձի առողջական վիճակը»:

«Մեկ այլ խնդիր է տեխնիկական ապահովվածությունը, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում «Արմավիր» ՔԿՀ-ներից այն մասին, որ անձն ունի բժշկի կողմից ցուցված ստացիոնար բուժման անհրաժեշտություն, բայց նրա հերթը կարող է հասնել մեկ ամիս հետո կամ դրանից էլ ուշ: Այսինքն՝ հերթագրման և ստացիոնար բուժման համար անձանց տեղափոխման հետ կապված դժվարությունները դեռևս կարգավորված չեն»,- նշեց Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: