Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց
Հասարակություն
19.07.2022 | 13:48Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց: Նրա փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հայտնեց, որ իր պաշտպանյալը վարակվել է կորոնավիրուսով․ հուլիսի 14-ին հանձնած թեստի պատասխանը դրական է եղել։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15․00-ին։