30 Ապրիլ 2021 | 12:42
Ինչքան երկարում է, մենք՝ ծնողներս, վատատես ենք դառնում, որ երբևէ կտեսնենք մեր տղաներին․ գերու հարազատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները այսօր ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք միացել են աշխարհի մի շարք քաղաքներում անցկացվող նույնատիպ ակցիաներին։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչքան պրոցեսը երկարում է, իրենք՝ ծնողները, վատատես են դառնում, որ երբևէ կտեսնենք իրենց տղաներին։ Նրանք այլ երկրներին հիշեցնում են իրենց պահանջի մասին՝ վերադարձնել գերիներին։ Մանրամասները՝ տեսանյութում: