Հակառակորդը դիրքավորված սպասում էր․ Շուշիի անկումը՝ մարտերին մասնակցած սպայի հայացքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

28-ամյա Դավիթ Հովհաննիսյանը թերթում է արխիվային տեսանյութերը, հիշում երկամյա վաղեմության մղձավանջն ու նորից բարձրացնում հարցեր, որոնց պատասխանները չունի․ ինչո՞ւ Շուշին ընկավ, ո՞վ կամ որտե՞ղ թերացավ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը պահեստազորի կապիտանը միացավ Դրմբոնի դեսանտազորային նորաստեղծ գումարտակին և մեկնեց Թալիշ։ Պատերազմի սարսափը տեսել է առաջին օրից, նաև Շուշիի համար մղվող մարտերին մասնակցել։

Դավիթը նոյեմբերի 6-ին դեպի Շուշիի է շարժվում, իրենց 2 դասակին 7 տանկ էր ուղեկցում, սակայն Շուշիի խաչմերուկում արդեն անսպասելի դիմադրության են հանդիպում ու հասկանում, որ իրավիճակն անվերահսկելի է։

Ադրբեջանական ուժերը նոյեմբերի առաջին օրերից արդեն Քարինտակի մատույցներում էին։ Նոյեմբերի 4-ին հայկական ուժերը ստիպված էին նահանջել գյուղից, ադրբեջանական ուժերն արդեն կարողացել էին վերահսկողություն սահմանել Հայաստանն Արցախին կապող ռազմավարական նշանակության Բերձորի ճանապարհի նկատմամբ, թեպետ պաշտպանական գերատեսչությունն իրականությունն այլ կերպ էր ներկայացնում՝ նշելով, որ «Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են» թշնամու դիվերսիոն ջոկատները հայտնաբերելու և ոչնչացնելու համար:

Այդ պահին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Բաբայանը պատերազմի ավարտից հետո տարածեց մի տեսանյութ, որում հատված էր նոյեմբերի 5-ին Շոշ գյուղի դպրոցում անցկացված խորհրդակցությունից։ Քննարկումից պարզ է դառնում, որ արդեն նոյեմբերի 5-ին իրավիճակն օրհասական է եղել, և նախատեսվում էր հատուկ գործողություն՝ իրավիճակը Շուշիում վերահսկելի դարձնելու համար։

Նոյեմբերի 6-ին ճեղքումով պետք է Շուշիի մատույց հասած հակառակորդի թիկունքային կապը կտրվեր, բայց օպերացիան տապալվեց՝ դեռ չսկսված։ Դավիթ Հովհաննիսյանի դասակն այդ օրը Շուշիի համար մարտերը շարունակում էր՝ տալով մարդկային մեծ կորուստներ, բայց պայքարը չէր դադարում։

Նոյեմբերի 7-ին արդեն հայկական ուժերը Շուշիում շրջափակման մեջ էին։ Դավիթը պատմում է, որ շրջափակման մեջ մնացած դասակներից մեկն էլ ղեկավարում էր ընկերը՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված Արման Զաքարյանը, որը կարողացել էր հրաշքով դուրս գալ Շուշիից։

Նոյեմբերի 7-ին արդեն շրջանառվում էին տեղեկություններ Շուշիի՝ հակառակորդի վերահսկողության տակ անցնելու մասին, սակայն պաշտպանական գերատեսչությունը շարունակում էր վստահեցնել՝ հայկական ուժերը հաջողությամբ շարունակում են դիմակայել ադրբեջանական հարձակումներին։

Նոյեմբերի 8-ին լույսը բացվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմամբ․ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:

Ու մինչ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարում էր, որ Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը և բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Շուշին գրավված է։

Որոշ ժամանակ անց փաստն ըստ էության հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնելով Շուշիի անկման մասին․ «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»։

Գրառումից հետո վարկածներ էին շրջանառում Վահրամ Պողոսյանի էջը կոտրելու մասին, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին գրառում արեց, թե Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են։ Ի վերջո, այս տեղեկություններից ո՞րն էր իրականությանը համապատասխանում․ պարզելու համար Factor TV-ն այդ օրը պարզաբանում խնդրեց Դավիթ Բաբայանից, ով հաստատեց տեղեկությունը։

Շուշիի անկումը դարձավ 44-օրյա պատերազմի ամենամեծ ու ցավոտ կորուստը․ Նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների օնլայն հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ ստորագրվել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարությունը։ Դրանով ստանձնած պարտավորությունները Բաքուն, ի տարբերություն Երևանի, այդպես էլ մինչ օրս լիովին չի կատարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան