25 Օգոստոս 2021 | 11:19
Սեյրան Օհանյանից հարցրեք. ՔՊ-ականները չմեկնաբանեցին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը
«Դուք հիշո՞ւմ եք, որ պատգամավոր եք և խորհրդարանում եք, սա Ազգային ժողո՞վ է, սրա՞ համար եք վարձատրվում»,- ՔՊ-ականներն անպատասխան թողեցին լրագրողների այս հարցադրումները և չմեկնաբանեցին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը՝ ասելով՝ Սեյրան Օհանյանից հարցրեք»: Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց օրոք փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են, նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց: Մանրամասները՝ տեսանյութում: