Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները քառօրյա բանակցություններն ամփոփեցին հայտարարությամբ, որ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ձեռք է բերվել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրել են, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Հայ-ադրբեջանական բանակցություններն ընդունած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եզրափակիչ նիստին ասել է․ «Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը …

