Վաշինգտոնում կայացավ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հերթական փուլը։ Մինչ այդ, կողմերը չորս անգամ խմբագրել և միմյանց էին ուղարկել խաղաղության համաձայնագրի տարբերակը։ Միասնական հայտարարության տեքստում ասված է, որ արտգործնախարարները երկկողմ համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել …

