Պատուհանից նայում եմ` «պազ» ավտոբուսներ են, զանգում, ասում եմ, պարզեք՝ ինչ ավտոբուսներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մշակույթը, միանշանակ, պետք է զարգացնել։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայում հայ համայքնի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ինչպես ենք պատկերացնում մշակույթի զարգացումը։

Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաները գնան թատրոն, թանգարան։ Առաջիկայում մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարանների տոմսերը դարձնելու ենք անվճար։ Մինչև հիմա թեև մեր թանգարանների այցելության տոմսերի գները 60-100 դրամ են, շատերը չեն գնում թանգարան․․․ Վերջերս Մեծամորի թանգարան էի գնացել, տնօրենն ասաց, որ այդ օրն աշխույժ օր է եղել, շատ մարդ է գնացել, բայց այդ օրն ընդամենը 24 մարդ էր գնացել, մինչդեռ դա հզորագույն թանգարան է։

Հիմա ծրագրերը վերափոխում ենք, որ երեխաները գնան թանգարաններ․․․

Մի անգամ Կառավարության իմ պատուհանից նայեցի, տեսա դեղին «Պազ» ավտոբուսներ են կանգնած․․․ Զանգեցի, ասացի՝ պարզե՛ք ինչ ավտոբուսներ են, ասում են՝ երեխաներին բերել են էքսկուրսիա։ Լավ 21-րդ դարում ա՞յդ ավտոբուսներով ենք էքսկուրսիա բերում, դրանք անվտանգության ոչ մի նորմի չեն համապատասխանում, մի փորձանքի կգան, ու բոլորը կասեն՝ բա ո՞ւր էր նայում կառավարությունը․․․ Առաջիկայում բյուջետային գումարներ կհատկացնենք դպրոցներին՝ նորմալ, ժամանակակից տրանսպորտի խնդիր լուծելու համար․․․»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։