Ադրբեջանի դիրքերը մոտ են Կապանի օդանավակայանին, բայց անվտանգության խնդիրներ չպիտի առաջանան․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ

-Օրերս իրականացվեց Երևան-Կապան փորձնական թռիչք, ինքնաթիռը մոտ 48 րոպեում հասավ Կապան։ Մարդկանց հետաքրքրում է, թե, ի վերջո, կգործի՞ Երևան-Կապան ուղիղ չվերթը։

-Պետք էր առաջին անգամ փորձարկել, որովհետև և՛ ուղու, և՛ վերելքի ու վայրէջքի հետ կապված մի շարք նոր սխեմաներ էին գծվել, և դրանք պետք էր օդանավակայանում փորձարկել։ Ամբողջովին փորձնական, տեխնիկական թռիչք կատարվեց, միայն մասնագետներն էին մասնակցում, այսինքն, օդաչուներից զատ` ինքնաթիռում կային մասնագետներ, որոնք գրանցում էին ամեն ինչ։ Կարող ենք փորձնական թռիչքը, ընդհանուր առմամբ, շատ հաջողված համարել․ ինչ պլանավորել էին, կարողացան իրականացնել, նաև արձանագրեցին թերությունները։

-Կայի՞ն խնդիրներ։

-Այո՛, որոշակի հարցեր կան՝ կապված նավիգացիայի հետ, ինչպես նաև այլ հարցեր։ Լավն այն է, որ ենթադրվում էր, որ նման հարցեր կլինեն, դրանք ֆիքսվեցին, և հիմա այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

-Մոտավորապես կարո՞ղ եք ժամկետ նշել, թե երբվանից կկարողանան մարդիկ օգտվել այդ թռիչքներից և որքան կարժենա ուղեվարձը, թռիչքները երկկողմանի՞ կլինեն, թե՞ ոչ։

-Դեռ հստակ չէ։ Դեռևս մասնագիտական վերլուծություններ են կատարվում։ Չի բացառվում, որ նորից փորձնական տեխնիկական թռիչք իրականացվի։ Բայց, իհարկե, վերջնական նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է։ Այս պահին դեռ ժամկետ չենք կարող նշել, բայց հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի տեխնիկական փորձնական փուլը հաղթահարենք։ Նաև կազմակերպչական հարցեր կան։ Դրանք ներքին չվերթներ են լինելու, որի պարագայում կազմակերպչական հարցերն այլ են, նաև «Զվարթնոց» օդանավակայանում որոշակի կազմակերպչական հարցեր կան լուծելու։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվում։

-Իսկ ուղեվարձը բոլորի՞ն հասանելի կլինի, թե՞ միայն, այսպես ասած, էլիտաներին։

-Այս պահին գների մասին վաղ է խոսել, բայց մեր նպատակն է այնպես կարգավորել, եթե կարիք լինի, նաև կառավարության միջամտությամբ, որ բոլորին հասանելի լինի։

-Իսկ մե՞կ ինքնաթիռ է գործարկվելու։

-Այս պահին դեռ մեկ ինքնաթիռ է փորձարկվում, որը 19 ուղևորի կարող է փոխադրել։ Հետագայում գործընկերների հետ համագործակցված կաշխատենք և, անհրաժեշտության դեպքում, նաև այլ ինքնաթիռներ կգործարկվեն։

-Պարո՛ն Սանոսյան, իսկ անվտանգային հարցը հաշվի առնվե՞լ է։ Կապանի օդանավակայանի մոտակայքում ադրբեջանական դիրքեր կան, և մարդկանց մոտ հարց է առաջանում, թե որքանո՞վ են անվտանգ լինելու այդ թռիչքները, հատկապես՝ ռազմական լարված փուլերում։

-Իսկապես Կապանի օդանավակայանին բավականին մոտ են ադրբեջանական դիրքերը, բայց մյուս կողմից՝ սա քաղաքացիական ավիացիա է, և թռիչքներն ու վայրէջքներն ամբողջությամբ պետք է տեղի ունենան մեր տարածքում, հետևաբար, կարծում ենք, որ անվտանգության հետ կապված հարցեր չպետք է առաջանան։ Եվ ինչպես քաղաքացիական ավիացիաներ գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, այնպես էլ մեզ մոտ պետք է գործի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան